Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն
“Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն” /ՏՆՀԿ/ հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2005թ. դեկտեմբերին` “Մեդիամաքս”լրատվական գործակալության եւ “Մեդիաբրենդ” PR-գործակալության հիմնադիրների կողմից:
ՏՆՀԿ-ի հիմնական առաքելությունը Հայաստանի Հանրապետության մերձեցումն է եվրաատլանտյան համայնքի հետ: ՏՆՀԿ-ի հետաքրքրությունների թվում են նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ Հարավայաին Կովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերը:
2005թ. ՏՆՀԿ-ն նախաձեռնեց Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն հիմնելու գաղափարը եւ ընդամենը մեկ տարվա ընթացքում այն իրականություն դարձրեց` ՆԱՏՕ-ի Հասարակական դիվանագիտության վարչության եւ ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցության շնորհիվ:
ՏՆՀԿ-ն ընդլայնում է իր գործունեությունը եւ առաջիկա տարիների ընթացքում կիրականացնի մի շարք ծավալուն ծրագրեր, որոնց նպատակն է ամպրապնդել Հայաստանի դիրքն ու տեղը արագ փոփոխվող աշխարհում: