Ապրիլ 26, 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն այցելել է ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսն այսօր ՊՆ-ում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը եւ առկա մարտահրավերները:
Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային անվտանգությանը եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: