Փետրվար 25, 2022

Էրդողան. ՆԱՏՕ-ն պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի Ուկրաինայում

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկի եւ չսահմանափակվի Ուկրաինայի թեմայով հայտարարություններով»։

Ինչպես հայտնում է Անադոլու գործակալությունը՝ Էրդողանն այսօր ասել է, որ «ցավոք, Եվրամիությունը եւ բոլոր նրանք, ովքեր արեւմտամետ հայացքներ ունեն, դեռեւս լուրջ եւ վճռական դիրքորոշում չեն ցուցաբերել ուկրաինական հարցում»։

«Նրանք ոչինչ չեն անում, բացի խորհուրդներ տալուց։ Կոնկրետ քայլեր չկան։ Այս հարցի վերաբերյալ քայլերը կքննարկվեն ՆԱՏՕ-ի այսօրվա գագաթնաժողովում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։