Մարտ 02, 2022
Կոսովոյի վարչապետը ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցություն է հայցել
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցություն է հայցել:
«Մենք ցանկանում ենք միանալ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Եթե մեզ ընդունեն, դա ավելի լավ կլինի ինչպես Կոսովոյի ժողովրդի, հանրապետության, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար»,- Կուրտիի խոսքերը մեջբերում է Kosovo Online-ը։
ՏԱՍՍ-ը նշում է, որ ավելի վաղ Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհայը պահանջել էր արագացված անդամակցություն ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ Կոսովոյում մշտական ամերիկյան բազա հիմնել։
Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչն իր հերթին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կոսովոյի փորձերը կապակայունացնեն Բալկանյան տարածաշրջանը։