Հոկտեմբեր 24, 2019
Դավիթ Տոնոյանն ու ՆԱՏՕ-ի պաշտոնյան քննարկել են գործակցությունը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով Բրյուսելում է՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանայի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել են Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացվող առաքելություններին:
Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների եւ աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:
