Սեպտեմբեր 26, 2019

«Հայաստանը կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար»

 

Հայաստանը կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Նյու Յորքում հանդիպելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետն ասել է, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես համագործակցությունը խաղաղապահ առաքելությունների շրջանակում եւ հետաքրքրված է դրա խորացմամբ, հաղորդում են կառավարությունից:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։