Սեպտեմբեր 11, 2019

ԱՄՆ-ը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի ծրագրերին ՀՀ մասնակցությունը

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը, արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաեւ հույս հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։ 

Լորա Քուփերը նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ նրա՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարեւոր գործընկեր է, եւ ԱՄՆ-ն բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։