Հուլիս 19, 2019

Ամփոփվել է ՆԱՏՕ-ի փորձագետների այցը Հայաստան

 

Հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը՝ ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են «Հեռավար դասընթացի ստեղծում եւ զարգացում» խորագրով գործնական դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են հեռավար դասընթացների ստեղծման մեթոդաբանությունը եւ արդի գործիքակազմը: 

Դասընթացի արդյունքների ամփոփման ընթացքում քննարկվել են ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հեռավար տարաբաշխված ուսուցման կարողությունների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ հետագա ծրագրերը:  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի կողմից նմանատիպ դասընթացների շարունակականության ապահովման, ինչպես նաեւ համապատասխան խորհրդատվության եւ մասնագիտական գրականության տրամադրման վերաբերյալ: