Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը:
Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ, հաղորդում են պաշտպանության նախարարությունից:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: