Մարտ 11, 2019

Հայ խաղաղապահները մտադիր չեն հեռանալ Աֆղանստանից

 

Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը ավելացնելու անհրաժեշտություն չկա:


Այդ մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը:

Ներկայում Հայաստանը Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Աֆղանստանում կմնանք այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»:

Լեւոն Այվազյանը նաեւ նշել է, որ Հայաստանի Խաղաղապահ բրիգադը մշտապես ավելացնում է ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հետ իր փոխգործունակության (interoperability) մակարդակը: