Դեկտեմբեր 11, 2018
ՆԱՏՕ-ի պաշտոնյան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների համար, «որոնք ԵԱՀԿ-ն գնահատել է ազատ եւ թափանցիկ»:
«ՆԱՏՕ-ն միշտ բարեկամական եւ բարդություններից զերծ գործընկերություն է ունեցել Հայաստանի հետ, եւ ես համոզված եմ, որ այն շարունակվելու է:
Պատրաստ ենք աջակցել Հայաստանի բարեփոխումներին այն ոլորտներում, որոնք կառավարությունն առաջնային կհամարի, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը: Շնորհակալ ենք Հայաստանին՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար», - ասել է Ջեյմս Ապատուրայը:
