Հայաստանի ԱԻՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործակցությունը կխորանա

 
Դեկտեմբեր 19, 2017
 
 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին:

ԱԻՆ-ում նշել են, որ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ի «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության ընդլայնման ու խորացման հնարավորությունները եւ նոր ուղղությունները:

Կողմերը դիտարկել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո տարածաշրջանում աղետներին դիմակայելու եւ արձագանքելու գործընթացում անդրսահմանային համագործակցության ակտիվացման հնարավորությունները:

Նախարարը շեշտել է, որ ԱԻՆ փրկարարական թիմերը պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հովանու ներքո կազմակերպվող վարժանքներին:

Ռոուզ Գոթեմյոլերն էլ նշել է, որ ՆԱՏՕ-ի օրակարգում նորովի է կարեւորվում քաղաքացիական պատրաստվածության եւ մարդածին աղետներին դիմակայունության բաղադրիչը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու ՀՀ ԱԻՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացմանը:


 վերադառնալ