Նախագահը կարեւորել է Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» անցկացումը

 
Դեկտեմբեր 19, 2017
 
 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է դեկտեմբերի 18-ին՝ ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին:

Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն եւ շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:

Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այն վճռական ու հետեւողական աջակցության համար, որ իրականացնում է միջազգային խաղաղապահ գործողություններին ակտիվ մասնակցությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին եւ այդ համատեքստում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ՀՀ նախագահից հետաքրքրվել է նաեւ Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանում կառավարման նոր համակարգի անցնելու կապակցությամբ իրականացվող գործընթացներով:


 վերադառնալ