Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նախկին ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը
Head of Arms Control and International Security Department of Armenian Foreign Ministry, former Ambassador of Armenia to NATO Samvel Mkrtchyan

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նախկին ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը 

Նոյեմբեր 18, 2014

ՆԱՏՕ-ում Հայաստանի նախկին դեսպանն ուսանողներին պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի մասին

 

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նախկին ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանն այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ:

Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրի ավարտական կուրսի ուսանողների համար՝ վերջիններիս դասավանդվող «Միջազգային կազմակերպություններ» առարկայի շրջանակներում:

Հանդիպման ժամանակ Սամվել Մկրտչյանը պատմել է ուսանողներին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այդ թվում՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող խաղաղապահ առաքելություններին մասնակցության մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին ուսանողներին բաժանվել է այս տարի հուլիսին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Հայաստան-ՆԱՏՕ՝ նորագույն պատմություն» գիրքը: