Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում 

Մարտ 24, 2014

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում

 

Հայ զինծառայողները մասնակցում են Saber Guardian-2014 զորավարժությանը Բուլղարիայի արեւելքում:

Ինչպես հաղորդում է AP-ն, ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից զորավարժություններին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Սերբիան եւ Մոլդովան:

Զորավարժություններում ընդհանուր առմամբ ընդգրկված են 700 զինծառայողներ 12 երկրներից:

Զորավարժությունների նպատակն է բարձրացնել զինվորական ստորաբաժանումների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ամրապնդել ռազմավարական տարածաշրջանային գործընկերությունը, ընդլայնել եւ ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության ոլորտում:

Հայաստանը մասնակցել է նաեւ Saber Guardian-2013 զորավարժություններին: