ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի 20-ամյակի առթիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը անդրադարձ է կատարել Գործըկերություն հանուն խաղաղության /ԳՀԽ/ ծրագրի 20-ամյակին՝ վերհիշելով 20 տարի առաջ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովում ընդունված որոշումը` ստեղծել ԳՀԽ ծրագիրը, որը նախատեված է Եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ծրագրի նպատակն էր գործընկերության ստեղծումը, որը կկառուցեր խաղաղություն եւ անվտանգություն խորհրդակցությունների, համագործակցության եւ ընդհանուր գործողությունների միջոցով` հիմնված համատեղ ժողովրդավարական սկզբունքների, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների վրա:
Ռասմուսենը հավելել է, որ ԳՀԽ-ի ստեղծման տեսլականը իրականություն է:
“ԳՀԽ-ն հաջողակ կերպով իր ներդրումն է ունեցել Եվրոատլանտյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գործում եւ կշարունակի խթանել խաղաղությունը եւ կայությունը եվրոատլանտյան տարածաշրջանում”,- ասել է նա:
Աղբյուրը` ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք