Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հարցում
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդես է եկել հայտարաությամբ, որտեղ իր մտահոգությունն է արտահայտել է ՌԴ-ի կողմից Վրաստանի վարչական սահմանի երկարությամբ շարունակական սահմանազատման գործընթացի կապակցությամբ:Գլխավոր քարտուղարը նշել է, որ այդպիսի քայլերը հակասում են Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին եւ չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Ռասմուսենը նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Վրաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կապակցությամբ մնում է անփոփոխ, եւ ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին վերանայել իր դիրքորոշումը` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածաշրջանները Վրաստանից անկախ ճանաչելու կապակցությամբ:
Աղբյուրը`ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք