Ապրիլ 10, 2013
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչն այցելել է Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն
Ապրիլի 9-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին:
Հանդիպման ընթացքում Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը ներկայացել է ՆԱՏՕ-ի գործունեության առաջնահերթությունները, անդրադարձել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին:
Բանագնացը նշել է, որ Դաշինքը գնահատում եւ կարևորում է Հայաստանի դերն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականցվող խաղաղապահ առաքելություններին, ինչպես Կոսովոյում, այնպես էլ Աֆղանստանում :
Հանդիպման ավարտին Գրաբար-Կիտարովիչը պատասխանել է միջոցառմանը մասնակցող փորձագետների հարցերին: