Ապրիլ 03, 2013

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Քաղաքական եւ գործընկերության կոմիտեի նիստին

 

Սույն թվականի ապրիլի 2-ից 3-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում է գտնվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի նպատակը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցությունն է 28+Հայաստան ձևաչափով ՆԱՏՕ-ի Քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին:
Նիստի ժամանակ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի ու Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում 2012թ. ընթացքում Հայաստանի գրանցած առաջընթացը: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել խաղաղապահության, կրթության, կադրերի կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում իրականացված բարեփոխումներին: Պատիրակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պատվիրակներին է ներկայացրել նաև բրիֆինգ «ՀՀ պաշտպանական համակարգում բարեվարքության ամրապնդումը» նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ:

Աղբյուր`ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայք