Մարտ 01, 2013

ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունն այցելել է Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն

 

Մարտի 1-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը հյուրընկալել էր ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման նպատակով Հայաստանում գտնվող՝ ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությանը եւ ոլորտի հայաստանյան փորձագետներին:

Հանդիման ընթացքում ՆԱՏՕ-ի առաքելության անդամներն անդրադարձել են իրենց իրավասության ոլորտներում իրականացված աշխատանքներին, պաշտպանական բարեփոխումներին, ճգնաժամային պլանավորման եւ աղետների արձագանքման բնագավառաների աշխատանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման դինամիկան, պաշտպանության եւ անվտանգության համակարգի վերահսկողության խնդիրներ եւ առաջնարհերթություններ: