Ուղիղ հեռուստամիացում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուղիչ Ջեյմս Ապաթուրայի հետ
Նոյեմբերի 29-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում իրականցվող “ՆԱՏՕ-ն որպես արեւմտյան անվտանգության համակարգի տարր” պիլոտային դասընթացի շրջանակում ուսանողների համար կազմակերպել էր տեսակամուրջ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ:
Տեսակամրջի ընթացքում պարոն Ապաթուրայը ուսանողներին ներկայացրեց Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերային հարաբերությունների բնույթն ու բովանդակությունը:
Հանդիպման վերջում ուսանողները իրենց հարցերն ուղղեցին պարոն Ապաթուրային:
Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերից Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը եւ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը մագիստրատուրայի ուսանողների համար իրականացնում են “ՆԱՏՕ-ն որպես արևմտյան անվտանգության համակարգի տարր” պիլոտային դասընթացը (http://natoinfo.am/?sub=events_natoweek_2011):