Մայիս 30, 2011
Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հանդիպումը լրագրողների հետ
2011 թվականի մայիսի 23-ին Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների դեսպանների հետ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպում ունեցավ Հայաստանում Լեհաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Հանդիպման ընթացքում դեսպանը խոսեց ՆԱՏՕ-ի մասին`ներկայացնելով կառույցի դերն ու նշանակությունը միջազգային անվտանգության ապահովման գործում: Դեսպանը նաև ներկայացրեց ՆԱՏՕ-Լեհաստան հարաբերությունների զարգացման փորձն ու պատմությունը:
Հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: