Փետրվար 06, 2011
Կայացավ Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնի նոր գրասենյակի շնորհանդեսը
Փետրվարի 4-ին Երեւանում կայացավ ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնի նոր գրասենյակի պաշտոնական շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, մի շարք ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դեսպաններ: