Փետրվար 16, 2007
ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխօգնականն այցելեց ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն
2007թ. փետրվարի 16-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխօգնական Ջեյմս Մաքդուգալն այցելեց Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոն:
Ջեյմս Մաքդուգալին հետաքրքրում էր Կենտրոնի գործունեության ուղղությունները, կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները: ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնի աշխատակիցները ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալին տեղեկացրին, որ 2007թ. մարտի կեսերին Հայաստանում կանցկացվի “ՆԱՏՕ-ի շաբաթ”: