ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ
Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ եւ ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:
Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:
Համագործակցության շրջանակը
Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն է ամրապնդել երկխոսությունը Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ եւ աջակցել Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:
ԱԳԳԾ-ում հարցերն ընդգրկում են բավականին լայն շրջանակ` պաշտպանական ոլորտում համագործակցություն, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության դեմ պայքար եւ այլն:
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին հասնելու գործում` նպատակային խորհրդատվության եւ օգնություն տրամադրման միջոցով:
Հայաստանը նաեւ կարեւոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններում: Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաեւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից իրականացվող գործողությանը:
Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրի եւ Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԾ) միջոցով Հայաստանը ՆԱՏՕ-ի եւ այլ գործընկեր երկրների հետ համագործակցում է նաեւ Պաշտպանական եւ անվտանգության ոլորտի բարեփոխումներ, Արտակարգ իրավիճակների պլանավորումը, գիտությունը եւ բնապահպանությունը, հանրային տեղեկատվությունը
Հարաբերությունների զարգացման դինամիկա
Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռեւս 1992թ.-ին, երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (որը 1997թ.-ին վերանվանվեց Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի` ԵԱԳԾ):
Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994թ.-ին միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2002թ.-ին ԳհԽ-ի Պլանավորման եւ վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը եւ 2004թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի խորացրեցին հարաբերությունները: 2005թ.-ի վերջին ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը համաձայնության եկան երկրի առաջին անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ:
Հիմնական փուլերը
1992
Հայաստանը միանում է նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին, որը 1997 թ.-ին վերանվանվում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի:
1994
Հայաստանը միանում է Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրին:
2002
Հայաստանը միանում է ԳհԽ-ի Պլանավորման եւ վերլուծության գործընթացին (PARP):
Հայաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ:
Հայաստանը միանում է ՆԱՏՕ-ի Ահաբեկչության դեմ գործընկերության գործողությունների ծրագիր (Partnership Action Plan against Terrorism ) փաստաթղթին:
2004
Հայաստանի 34-հոգանոց խաղաղապահ դասակը հունական ուժերի ներքո մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը:
Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները խիստ կարեւորություն են տալիս Կովկասին, եւ տարածաշրջանում նշանակվում են ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ եւ կապի սպա:
Հայաստանը հիմնում է մշտական դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում:
2005
Հունիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացնում է Հայաստանի առաջին ԱԳԳԾ-ն:
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատում է Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:
2006
Նշանակվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպան:
2007
Երեւանում պաշտոնապես բացվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ տեղեկատվական կենտրոնը:
2008
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սեյրան Օհանյանը մասնակցում են Հայաստան-Հյուսիս-ատլանտյան խորհուրդ հանդիպմանը:
Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով մեկ վաշտ:
Հայաստանը հյուրընկալում է ԳհԽ Համատեղ Աղեղ եւ Համատեղ Նիզակակիր զորավարժությունները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:
2009թ. Մայիսի 4-ին Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից հաստատվեց 2009-2010թթ. Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:
Աղբյուրներ` ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք
ՆԱՏՕ-ի պաշտոնական կայք