Նոյեմբեր 08, 2018

ՆԱՏՕ-ի փորձագետները ՀՀ-ում քննարկել են Բարեվարքության ծրագիրը

 

Այսօր ամփոփվել է ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» եւ ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմի եռօրյա այցը Հայաստան։
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ այցի շրջանակում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների եւ ՀՀ զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումներ:

Հայկական կողմը ներկայացրել է իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաեւ գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի փորձագետներն էլ ներկայացրել են բարեվարքության ոլորտին վերաբերող ուսումնական առարկաների եւ դասընթացների ներդրման ու անցկացման փորձը: