Դեկտեմբեր 18, 2017

ՊՆ-ում քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ գործակցության հեռանկարները

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոս Գոթեմոլերին։

ՊՆ-ում նշել են, որ Ռոս Գոթեմոլերը բարձր է գնահատել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին, կարեւորել է նոր կարողությունների զարգացման, փոխգործունակության բարելավման համատեղ ջանքերը, համագործակցությունը ռազմական կրթության եւ այլ ուղղություններով։   

Կողմերը կարծիքներ են փոխանակել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Պլանավորման եւ վերանայման գործընթացի շրջանակում պաշտպանական բարեփոխումների աջակցության, բարեվարքության ամրապնդման համաձայնեցված նպատակների գործնական իրականացումն ապահովելու շուրջ։