Դեկտեմբեր 13, 2017

Երեւանում դեկտեմբերի 13-ին կմեկնարկի «ՆԱՏՕ-ի շաբաթը»

 

 Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում դեկտեմբերի 13-18-ը Հայաստանում կանցկացվի հերթական՝ 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը:
«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ԶԼՄ ներկայացուցիչների համար Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-17:00-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-16:00-ը, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա միջազգային սեմինար «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով:
 
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
 
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը11:00-13:00-ը, Երեւանի պետական համալսարանում տեղի կունենա խոհրդաժողով՝ ՄԱԿ-ի ԱԽ Կանանց, խաղաղությանը եւ անվտանգությանը նվիրված 1325 բանաձեւի կիրառման մասին: