ՀՀ-ն կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը

 
Նոյեմբեր 09, 2017
 
 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով հանդիպմանը։

ՊՆ-ում նշել են, որ ՀՀ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչեւ «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների ՀՀ զորախմբի պահպանման վերաբերյալ։


 վերադառնալ