Փետրվար 06, 2017

Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին:

1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.՝ Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան:

1992-1994 թթ.  ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։

1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում՝ որպես սպառազինության վարչության սպա։

1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը:

2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

2010թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: