Փետրվար 17, 2017

Ավարտվել է ՆԱՏՕ-ի փորձագետների այցը Հայաստան

 

Փետրվարի 13-17-ը Երեւանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձեւավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը:

ՊՆ-ում նշել են, որ խմբում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի եւ Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

Այցի նպատակն էր ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության եւ ռազմաուսումնական հաստատությունների հետ ամփոփել 2016թ. համագործակցության ծրագրերը եւ համաձայնեցնել 2017թ. փոխգործակցության ուղիները:

Փետրվարի 13-16-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի հանդիպումները ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

Այցի ավարտին կողմերը ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ համաձայնեցրել են խորհրդատվական խմբի հետագա համագործակցության կոնկրետ ծրագրերը: