Դեկտեմբեր 21, 2016

Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՆԱՏՕ-ն խոչընդոտ չէ ՀՀ-ՌԴ կապերի համար

 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ԼՂ բանակցային գործընթացն այն հարթակներից է, որտեղ «համընկնում են ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերը»։

«Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության սկիզբը դրվել է 1994 թ-ին, երբ Երեւանը միացավ Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

Մեր զինծառայողները մասնակցում են խաղաղարար գործողությունների, ինչը մեզ թույլ է տալիս ձեռք բերել անգնահատելի հմտություններ՝ մոլորակի տարբեր հատվածներում խաղաղության ապահովման գործողությունների կազմակերպման ու անցկացման հետ կապված: Բնականաբար, մենք կիսվում ենք ստացած գիտելիքներով, հմտություններով ու խաղաղարարության ժամանակակից փորձով ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ: Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խանգարում հայ-ռուսական հարաբերություններին», - ասել է Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ի հետ հարցազրույցում: