Դեկտեմբեր 09, 2016

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ կապերը

 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերի (Rose Gottemoeller) հետ քննարկել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացմանն ընթացքը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին կայուն զարգացող գործընկերության եւ քաղաքական երկխոսության կապակցությամբ:

Անդրադառնալով Աֆղանստանում իրականացվող Վճռական աջակցություն առաքելությանը, Ռոուզ Գետտեմյուլլերն ասել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության եւ կայունության հաստատման ջանքերում: