Հուլիս 11, 2016

ՆԱՏՕ –ն կամրապնդի հավաքական պաշտպանությունը

 

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների առաջնորդները Վարշավայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշել են ամրապնդել Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական պաշտպանությունը: 

Նրանք համաձայնել են ավելացնել ուժերը Դաշինքի արեւելյան ճակատում: Մասնավորապես, 2016թ-ին ՆԱՏՕ-ն չորս բազմազգ գումարտակներ կտեղակայի Լեհաստանում, Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում:

Դաշինքի երկրների ղեկավարները որոշել են նաեւ սկսել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի նախնական պատրաստության փորձարկումը:

«Սա նշանակում է, որ Իսպանիայում տեղակայված ամերիկյան նավերը, Թուրքիայում տեղակայված ռադարն այժմ ի վիճակի են գործել միառժամանակ, ՆԱՏՕ-ի հրամանատարության եւ կառավարման ներքո»,- ասել է Յենս Ստոլտենբերգը: 

28  դաշնակիցների առաջնորդները Վարշավայի գագաթնաժողովում քննարկել են նաեւ պաշտպանությանն ուղղվող ծախսերի հարցը: Գլխավոր քարտուղարը գուհունակություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ 2015 թ.-ին հաջողվել էր փոքր-ինչ ավելացնել պաշտպանությանն ուղղվող միջոցները:

Յենս Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում որեւէ երկրի համար», եւ շարունակում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության ուղիներ փնտրել: Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի հանդիպումը տեղի կունենան հուլիսի 13-ին Բրյուսելում եւ կանցնի դեսպանների մակարդակով: