Ապրիլ 06, 2016

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն Արցախում տիրող իրավիճակի մասին

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այն առանցքային հանձնառություններից է, որը ստանձնել են ՆԱՏՕ-ի բոլոր գործընկեր երկրները՝ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին միանալիս:

Այս մասին ասված է Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ Յենս Սթոլթենբերգի հայտարարությունում:


Հիշեցնենք, որ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին Հայաստանն ու Ադրբեջանը միացել են 1994-ից:


Յենս Սթոլթենբերգը նաեւ ողջունել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների դադարեցման մասին հաղորդումները:


«Ես կողմերին կոչ եմ անում հարգել հրադադարը, զսպվածություն հանդես բերել եւ կանխել ցանկացած նոր էսկալացիա: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:


Յենս Սթոլթենբերգն ընդծել է, որ կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ եւ գտնեն համապարփակ լուծում՝ համանախագահների հովանո ներքո: