Հաջորդ շաբաթ կկայանա Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստը
Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Բրյուսելում կկայանա Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլատյան խորհրդի նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշն այսօր Երեւանում քննարկել են նիստի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նշել է, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան - ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:
ՀՀ Արտգործնախարար ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը: