Դեկտեմբեր 03, 2015

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել

 

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 2-ին որոշում են կայացրել հրավիրել Չեռնոգորիային՝ դառնալու Հյուսիսատլանտյան Դաշինքի 29-րդ անդամը:  

Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ որոշումն անվանել է «պատմական»: «Այսօր լավ օր է Չեռնոգորիայի, արևմտյան Բալկանների և Դաշինքի համար»,- ասել է նա: 

Գլխավոր քարտուղարի խոսքերով, այս որոշումն ամբողջացնում է ազատ և խաղաղ Եվրոպա ունենալու տեսլականը և ազդարարում է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար: 

ՆԱՏՕ-ն և Չեռնոգորիան աշխատում էին Անդամակցության գործողությունների ծրագրի շրջանակներում 2009 թ.-ից: Այս ծրագիրն օգնում է երկրներին պատրաստվել ապագայում ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը:

Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ կարեւոր է, որպեսզի Չեռնոգորիան շարունակի բարեփոխումները պաշտպանության ոլորտում: Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Դաշինքը շարունակելու է մշտադիտարկել այս ոլորտում Չեռնոգրիայի առաջընթացը: 

Չեռնոգորիայի անդամակցության բանակցությունների մեկնարկը կտրվի է 2016 թ.-ի սկզբին: Երբ բանակցություններն ավարտվեն, Դաշինքի անդամները կստորագրեն անդամակցության վերաբերյալ արձանագրություն, որն այնուհետ պետք է վավերացվի ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների խորհրդարաններում: