Մայիս 21, 2015

ՆԱՏՕ-ում քննարկվել է ՀՀ խաղաղապահների գործունեության հեռանկարը

 

Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են միջազգային առաքելություններին ՀՀ խաղաղապահների մասնակցության հեռանկարները:


ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին մայիսի 20-ին մասնակցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:


Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուի հետ հանդիպմանը Յուրի Խաչատուրովը ներկայացրել է միջազգային առաքելություններին հայ խաղաղապահների մասնակցության հեռանկարները, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության շուրջ կատարվող ռազմական զարգացումները, առաջնագծում տեղի ունեցած վերջին միջադեպերը:


Ադրիան Բրադշոուն իր երախտիքն է հայտնել Աֆղանստանում եւ Կոսովոյում անցկացվող կոալիցիոն առաքելություններին ՀՀ ԶՈՒ-ի շարունակական մասնակցության համար: