Մարտ 05, 2015
Առաջնորդության դպրոցի ուսանողները ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում
Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնն այսօր հյուրընկալել էր Առաջնորդության դպրոցի ուսանողներին: Նրանք հանդիպեցին ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլիի, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմայի, ինչպես նաեւ Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի գլխավոր խորհրդական Սվեյն Ամունդսենի հետ:
Հանդիպման ընթացքում կենտրոնի հյուրերը երիտասարդ առաջնորդներին պատմեցին Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, երկկողմ համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին:
Դպրոցի ուսանողները ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: