Փետրվար 04, 2015

ՆԱՏՕ-ում կքննարկեն ուելսյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը

 

Վաղը՝ փետրվարի 5-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները կհավաքվեն Բրյուսելում՝ քննարկելու անցյալ տարվա սեպտեմբերին Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: 


Ինչպես տեղեկացրել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Oանա Լունջեսկուն (Oana Lungescu), պաշտպանության նախարարները, մասնավորապես,  կանդրադառնան ՆԱՏՕ-ի Պատրաստակամության գործողությունների ծրագրի (Readiness Action Plan) իրականացման ընթացքին: